ՄԱՐՏԻ 15-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՎ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ<br /> ԳՅՈՒՂԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԿԵՆԹԱՐԿՈՒԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՏՈՒԱՍՏՄԱՆ<br />


ՄԱՐՏԻ 15-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՆՐ ԵՎ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ
ԳՅՈՒՂԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԿԵՆԹԱՐԿՈՒԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՏՈՒԱՍՏՄԱՆ

  • 12-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անասնաբուժասանիտարական ոլորտում կայուն վիճակ ստեղծելու եւ ապահովելու նպատակով ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութիւնն այս տարի եւս կիրականացնի գիւղատնտեսական կենդանիների հիւանդութիւնների ախտորոշման եւ հակահամաճարակային միջոցառումների ծրագիր: Ինչպէս մարտի 12-ի ասուլիսում յայտնեց նախարարութեան Սննդամթերքի անվտանգութեան եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, պատուաստանիւթերի ձեռք բերման համար պետբիւջէից յատկացուել է 790 մլն դրամ (մօտ 254,1 մլն ամն դոլար): Պատվաստանյութերը հիմնականում կներկրվեն Ռուսաստանի Դաշնութիւնից: Գ.Բաղիյանի խօսքերով, ծրագրում ընդգրկուած են առաւել վտանգաւոր 6 հիւանդութիւններ` թռչունների ժանտախտ, սիբիրախտ, դաբաղ, պաստերելյոզ, խշխշան պալար եւ անասունների կլասիկ ժանտախտ: Մարտի 15-ից հանրապետութիւնում պարտադիր պատուաստման կենթարկուեն մանր եւ խոշոր եղջերավոր գյուղկենդանիները, ինչպէս նաեւ խոզերը: Բացի այդ, կիրականացուի 3 հիւանդութիւնների ախտորոշում, ինչպէս նաեւ մեղուների հիդանդությունների դէմ բուժումներ:
  -   Տնտեսութիւն