2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ<br /> ՊԵՏԲԻՒՋԷԻ ԾԱԽՍԵՐԸ 70,3%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ
ՊԵՏԲԻՒՋԷԻ ԾԱԽՍԵՐԸ 70,3%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 11-03-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուարին ՀՀ պետական բիւջէի միջոցների հաշուին կատարուել են 32,2 մլրդ դրամի (աւելի քան 104,9 մլն ԱՄՆ դոլար) ծախսեր: Մասնաւորապէս, 33,1 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 886,6 մլն դրամ` ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնների հետ կապուած ծախսերը: 2007թ.-ի յունվարի համեմատ բիւջէի ծախսերն աւելացել են 70,3%-ով կամ 13,3 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանաւորուած է ընթացիկ ծախսերի աճով, որը, 2007թ.-ի յունվարի համեմատ, կազմել է 60,5% կամ 12,5 մլրդ դրամ: ՀՀ Ֆիանանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան լրատուական ծառայութեան տուեալներով, ընթացիկ ծախսերի եռամսյակային ծրագիրը կատարուել է 22,3%-ով: Ընթացիկ ծախսերից 1,7 մլրդ դրամն ուղղուել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը: 36,7 մլն դրամ է տրամադրվել պարտադիր սոցիալական ապահովութեան վճարներին: Ծառայութիւնների եւ ապրանքների ձեռք բերմանը պետական բիւջէից յատկացուել է 987,6 մլն դրամ: 2008թ.-ի յունուարին 1,4 մլրդ դրամ յատկացուել է պետական պարտքի սպասարկմանը: Մասնաւորապէս, 1,26 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 141,4 մլն դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: 2007թ.-ի յունվարի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 2,9 անգամ: Պետական բիւջէից տրամադրուած սուբսիդիաների գումարը կազմել է 845,9 մլն դրամ, որը 2,1 անգամ գերազանցել է նախորդ տարուայ նոյն ցուցանիշը: 2008թ.-ի յունուարին պետական բիւջէի ընթացիկ ծախսերի 16,4%-ը կամ 5,4 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 1,7 մլրդ դրամը տրամադրվել է համայնքների բիւջէներին համահարթեցման սկզբունքով տրուող դոտացիաների ֆինանսաւորմանը: 2007թ.-ի յունվարի համեմատ դոտացիաներն աւելացել են 49,1%-ով:
  -   Տնտեսութիւն