2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ<br /> ՊԵՏԲԻՒՋԷ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ<br /> ՄՈՒՏՔԵՐԸ 12,4%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ
ՊԵՏԲԻՒՋԷ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ
ՄՈՒՏՔԵՐԸ 12,4%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 10-03-2008 19:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուարին պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների գծով ՀՀ բիւջէտային եկամուտները կազմել են աւելի քան 6,2 մլրդ դրամ (մօտ 20,21 մլն ԱՄՆ դոլար), ինչով ապահովել է եռամսյակային ծրագրի 27,9%-ով կատարումը: 2007թ.-ի նոյն ամսուայ համեմատ պարտադիր սոցիալական ապահովութեան վճարներն աճել են 12,4%-ով կամ 685 մլն դրամով: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան լրատուական ծառայութեան տուեալներով, յունուարին ստացուել են 6,1 մլն դրամի պաշտօնական դրամաշնորհներ, որոնք մուտքագրուել են պետական հիմնարկների արտաբիւջէտային հաշիւներին: Պետական բիւջէի այլ եկամուտները 2008թ.-ի յունուարին կազմել են շուրջ 2 մլրդ դրամ, ինչով ապահովել է եռամսյակային ծրագրային ցուցանիշի 51,5%-ը: Բարձր կատարողականը հիմնականում պայմանաւորուած է ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումով. նախատեսուած 70 մլն դրամի դիմաց ստացուել է 500,1 մլն դրամ: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտները նուազել են 68,6%-ով: Վերջինս պայմանաւորուած է 2007թ.-ին «Արմէնտել» ՓԲԸ-ի հետ կնքուած հաշտութեան համաձայնութեամբ վճարուած գումարով, որը կազմել էր 4,6 մլրդ դրամ: Առանց նշուած գումարի 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտների աճը կազմում է 20,9%, որը հիմնականում պայմանաւորուած է իրաւախախտումների համար կիրառուող պատժամիջոցներից մուտքերի (50,8%), պետական սեփականութիւն հանդիսացող գոյքի վարձակալութիւնից (54,2%), ինչպէս նաեւ օրէնքով եւ այլ իրաւական ակտերով սահմանուած պետական բիւջէ մուտքագրուող այլ եկամուտների (45,7%) գծով կատարուված վճարումների աճով:
  -   Տնտեսութիւն