2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ<br /> ՊԵՏԲԻՒՋԷ ՄՈՒՏՔԱԳՐՈՒԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է 26,4%-ՈՎ, ԻՍԿ<br /> ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆԸ` 24,4%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ
ՊԵՏԲԻՒՋԷ ՄՈՒՏՔԱԳՐՈՒԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է 26,4%-ՈՎ, ԻՍԿ
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆԸ` 24,4%-ՈՎ

  • 10-03-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուարին ՀՀ պետբիւջէի հարկային եկամուտների 11,7%-ն ապահովել է շահութահարկի հաշուին, որի ծաւալը կազմել է աւելի քան 4,4 մլրդ դրամ (աւելի քան 14,34 մլն ԱՄՆ դոլար): Նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 26,4%-ով կամ 924 մլն դրամով: Աճը հիմնականում պայմանաւորուել է օտարերկրեայ ներդրումներով կազմակերպութիւնների վճարումների, ինչպէս նաեւ նուազագոյն շահութահարկի վճարման պահանջից ելնելով` մէկ տոկոս դրոյքաչափով վճարուած շահութահարկի աճով: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան լրատուական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուարին ՀՀ պետբիւջէ մուտքագրուած եկամտահարկի ծաւալը կազմել է շուրջ 2,7 մլրդ դրամ, որը 24,4%-ով կամ 526 մլն դրամով գերազանցել է նախորդ տարուայ յունվարի ցուցանիշը: Աճի հիմնական աղբիւր են հանդիսացել աշխատանքային եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացուած եկամուտները: Յունուարին աճ է արձանագրուել նաեւ մաքսատուրքի գծով: Վերջինիս մուտքերը կազմել են շուրջ 2 մլրդ դրամ` 29%-ով կամ 441,5 մլն դրամով աւելի, քան 2007թ.-ի թուականի յունուարին: Գործունէութեան առանձին տեսակներից գանձուած հաստատագրուած վճարները կազմել են շուրջ 1,3 մլրդ դրամ` 4,5%-ով կամ 56,1 մլն դրամով գերազանցելով 2007 թուականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանաւորուել է տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու, հանրային սննդի, խաղատների գործունէութեան համար գանձուած գումարների աճով:
  -   Տնտեսութիւն