Հրանոյշ Յակոբեանը աշխատանքային այցով մեկնեց ԱՄԷ, Սինգապուր եւ Աւստրալիա


Հրանոյշ Յակոբեանը աշխատանքային այցով մեկնեց ԱՄԷ, Սինգապուր եւ Աւստրալիա

  • 24-03-2011 15:55:48   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը մարտի 23-ից ապրիլի 1-ը աշխատանքային այց կը կատարի Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Սինգապուրի Հանրապետութիւն եւ Աւստրալիա: ՀՀ սփիւռքի նախարարը Ամէ-ում եղել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, այնուհետեւ հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին: Հ.Յակոբեանը Սինգապուրում կը հանդիպի Սինգապուրի հայ համայնքի ղեկավար մարմնի անդամներին, կը մասնակցի ,հայկական ժառանգութիւնէ անսամբլի համերգին եւ կ'այցելի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի: Մարտի 28-ին Հ.Յակոբեանը կը մեկնի Աւստրալիա, որտեղ հանդիպումներ կ'ունենայ Աւստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզեանի հետ: Նախարարը կ'այցելի նաեւ Համազգայինի Գօլստըն վարժարան, այնուհետեւ Հայ Ազգային Կոմիտէի գրասենեակում կը հանդիպի Վարանդ Մկրտիչեանի եւ գրասենեակի անդամների հետ:
  -   Հասարակութիւն