«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՆԿԱՐՉԻ ԱՉՔԵՐՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ՄՐՑՈՅԹԻ ԻՆԸ<br /> ՅԱՂԹՈՂՆԵՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ ԿՈՂՄԻՑ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՆԿԱՐՉԻ ԱՉՔԵՐՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ՄՐՑՈՅԹԻ ԻՆԸ
ՅԱՂԹՈՂՆԵՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ ԿՈՂՄԻՑ

  • 17-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը Երեւանի նկարչի տանը մրցանակներ յանձնեց 9 գեղանկարիչների եւ քանդակագործների, որոնց աշխատանքները յաղթել են «Հայաստանը եւ հայերը նկարչի աչքերով» թեմայով մրցոյթում: Նկրաիչների միութեան նախագահ Կարեն Աղամեանի խօսքերով, սրանք այն նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներիեն, որոնք յուլիսին մասնակցել էին մէկական աշխատանքի հանրապետական մրցոյթին: Ըստ նրա, ժյուրին կատարել է մանրակրկիտ եւ խիստ ընտրություն հանրապետական մրցոյթի ներկայացուած գործերի միջեւ եւ ընտրել լաւագոյնները: Առաջին անգամ սահմանուած այս մրցոյթում յաղթել են ինը հեղինակներ, համապատասխանաբար, 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգերում: Առաջին կարգի համար սահմանուած 1800 դոլար դրամական պարգեւ եւ վկայականի արժանացան քանդակագործներ Գետիկ Բաղդասարեանն ու Գագիկ Ղազարեանը: 2-րդ կարգի մրցանակին արժանացան միաժամանակ երեք արուեստագէտներ, որոնց յանձնուեց նույնպես 1800-ական դոլար դրամական պարգեւներ եւ վկայականներ: 3-րդ կարգում մրցանկները տրվեցին 4 գեղանկարչի` յուրքանչյուրին 800-ական դոլար դրամական պարգեւ եւ վկայականներ: Աւարտելով պարգեւների եւ վկայկանների յանձնումը, Արա Աբրհամյանը յայտարարեց, որ այս մրցանակաբաշխությունը կդառնայ շարուանակական, իսկ մրցանակային ֆոնդը կկրկնապատկուի եւ կդառնայ միջազգային: Բացի այդ, Արա Աբրահամեանը նշեց, որ նմանատիպ մրցոյթներ նախատեսւում է անցակացնել նաեւ միւս ստեղծագործական` գրողների եւ կոմպոզիտորների միութիւնների հետ:
  -   Մշակոյթ