2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է<br /> ԱՆՇԱՐԺ ԳՈՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ 19 503 ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է
ԱՆՇԱՐԺ ԳՈՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ 19 503 ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ

  • 17-10-2008 16:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին վարձակալված 33794,04 հա հողերից 52,56 հա-ն վարձակալվել են Երեւանում: Ինչպէս հոկտեմբերի 17-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահ Մանուկ Վարդանեանը, նոյն ժամանակահատուածում անշարժ գոյքի նկատմամբ իրականացուած 20 402 գրաւադրման գործարքները կազմել են անշարժ գոյքի նկատմամբ իրաւունքների պետական գրանցումների 17,3%-ը: Ըստ նրա, գրաւադրման գործարքներից ծագող իրաւունքների պետական գրանցումների թիւը 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 16,8%-ով: Գրաւադրման գործարքների 46,9%-ը իրականացուել են բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների, 27,2%-ը` առանձնատների, 12,6%-ը հողերի, 9,5%-ը` հասարակական նշանակութեան օբյեկտների նկատմամբ: Մ.Վարդանեանը նշեց նաեւ, որ 2008թ.-ի ինն ամիսներին հանրապետութիւնում իրականացուել են հիփոթեքային գրաւադրման 2 074 գործարքներ, որից 1338-ը` Երեւանում: Ընդ որում, հիփոթեքային գրաւադրման գործարքներից 67,8%-ը իրականացուել են բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների, 23,2%-ը` անհատական բնակելի տների, 4,1%-ը` հասարակական նշանակութեան օբյեկտների, 0,4%-ը` արտադրական նշանակութեան օբյեկտների, 1,4%-ը` ամառանոցների, 0,7%-ը` աւտոտնակների եւ 2,3%-ը` հողերի նկատմամբ: Նոյն ժամանակահատուածում հանրապետութիւնում արձանագրուել են անշարժ գոյքի սեփականութեան իրաւունքի 19 503 առաջնային գրանցումներ առանց գործարքների, որոնց թիւը 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 8,6%-ով: Առաջնային գրանցումների տեսակարար կշիռն անշարժ գոյքի նկատմամբ իրաւունքների պետական գրանցումներում կազմել է 16,6%: Առաջնային գրանցումների թուի ամենաբարձր (31,6%) տոկոսաչափն արձանագրուել է Երեւանում:
  -   Տնտեսութիւն