ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍԵԱՆԸ «ՀԱՅՖԵՍՏ» ԹԱՏԵՐԱԿԱՆ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՄԱՐԵՑ<br /> ՅԱՋՈՂՈՒԱԾ<br />


ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍԵԱՆԸ «ՀԱՅՖԵՍՏ» ԹԱՏԵՐԱԿԱՆ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՄԱՐԵՑ
ՅԱՋՈՂՈՒԱԾ

  • 14-10-2008 19:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-12-ը կայացած «հայֆեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնը եզրափակուել է արտասահմանեան փառատոների եւ թատրոնների հետ համագործակցութեան վերաբերեալ մի շարք պայմանավորվածություններով: Ինչպէս հոկտեմբերի 14-ի ասուլիսում յայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասեանը, նախնական պայմանաւորուածութիւն կար ռեժիսոր Վահան Բադալեանի եւ իտալական «Վերսիլիդանցա» թատրոնի միջեւ, որոնց հետ փառատոնի շրջանակներում համատեղ բեմադրուել էր «7 զգացողություն» պարային դրաման: Իսկ հանրայայտ բրիտանացի դրամատուրգ Մարկ Ռավենհիլի հետ կանցկացուեն սեմինարներ դրամատուրգների եւ սցենարիստների համար: Բացի այդ, նախատեսւում է նաեւ բեմադրել համատեղ հայ-անգլիական ներկայացում: «Անտագոն» թատրոնի նախաձեռնութեամբ առաջիկայում Հայաստանում կստեղծուի երեխաների համար թատերական դպրոց: Գնահատելով անցած փառատոնի գործունէութիւնը եւ ընթացքը Ա. Ղուկասեանը նշեց, որ այն անցել է բաւականին բարձր մակարդակով եւ մեծ արձագանք է ստացել մամուլում: Ընդհանուր առմամբ, բեմադրուել է 80 ներկայացում 15 բեմահարթակներում: «Հայֆեստ»-ի պատասխաատուն նշեց նաեւ, որ մի քանի ներկայացումների ժամանակ դահլիճների կիսադատարկ լինելը որոշ չափով իրենց «մեղավորությունն է», «սակայն հանրութեանը պարբերաբար տեղեակ է պահուել ներկայացումների մասին, այնպէս որ, հանդիսատեսի մօտ բացակայել է ներկայացումը դիտելու ցանկութիւնը: Ներկայացումների բազմալեզու լինելը եւս խնդիր է առաջացրել, սակայն դրանք թարգմանելու համար բաւական միջոցներ են հարկաւոր, չնայած մի քանի բեմադրութիւններ հայերէն թարգմանվել են ենթատողերով»:
  -   Մշակոյթ