ԳԻՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ<br /> ՄԱՐԶՉԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ<br />


ԳԻՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ
ՄԱՐԶՉԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ

  • 13-10-2008 18:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան հոկտեմբերի 11-12-ին Գիւմրիում կազմակերպել էր մարզչական սեմինար եւ քեմփ (ուսումնամարզական հաւաք տաղանդաւոր պատանիների մասնակցութեամբ): Սեմինարը, որին մասնակցում էին 20 մարզիչներ, անցկացրեց ՀԲՖ-ի մարզչական խորհրդի ղեկավար Եղիշե Դավթեանը: Քեմփին մասնակցեցին Գիւմրիի, Վանաձորի, Ալավերդիի, Նոյեմբերեանի 90 պատանի բասկետբոլիստներ: Մարզումները անցկացնում էր Հայաստանի ակումբային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արեգ Վաթեանը: Քեմփերի միջոցով ՀԲՖ-ն նպատակ ունի ի յայտ բերել տաղանդաւոր նոր բասկետբոլիստների: Իսկ մարզչական սեմինարների աւարտից յետոյ հայ մասնագէտները կստանան համապատասխան արտօնագիր` հայկական թիմերում աշխատելու համար: Ըստ Բասկետբոլի ֆեդերացիայի մամլոյ ծառայութեան, առաջիկայում նման 4 միջոցառումներ կանցկացուեն նաեւ Հայաստանի այլ բնակավայրերում:
  -   Սպորտ