ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ ՊԱՐԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՍԵՄԻՆԱՐ,<br /> ՈՐԸ ԿԸ ՎԱՐԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՅԱՅՏՆԻ ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ ՊԱՐԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՍԵՄԻՆԱՐ,
ՈՐԸ ԿԸ ՎԱՐԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՅԱՅՏՆԻ ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐ

  • 09-10-2008 19:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայֆեստ» միջազգային 6-րդ կինոփառատօնի օրերին Երեւանում կանցկացուի եռօրյա տարածաշրջանային սեմինար` «Պարային ֆիլմերի համագործակցութիւն» խորագրով, որին կմասնակցեն 5 հայ, 2-ական վրացի եւ թուրք արուեստագէտներ: Ինչպէս հոկտեմբերի 9-ին մամլոյ ասուլիսում նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի կինոբաժնի պատասխանատու, ծրագրի ղեկավար Մելիք Կարապետեանը, կինոպարի ժանրը աշխարհում լայն ճանաչում ունի, իսկ Հայաստանում այն նոր է սկսել զարգանալ: Այս սեմինարի ընթացքում արուեստագէտներին կդասաւանդեն այդ ասպարէզի ամենայայտնի ռեժիսորներ` բրիտանացի Դեվիդ Հինթոնը եւ ամերիկացի Ալլա Կովգանը: Մասնակիցները եռօրյա ժամկէտում կպատրաստվեն, կը գրեն սցենարներ, որոնց հիման վրայ կը նկարահանուեն 3-9-րոպէանոց ֆիլմեր, որոնք կցուցադրուեն դեկտեմբերի 12-13-ը Երեւանում կայանալիք Կինոպար փառատոնի օրերին: Անցեալ տարի փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած Ալլա Կովգանը այստեղ սկսել է համագործակցել ռեժիսոր Մկրտիչ Մալխասեանի հետ: Մասնաւորապէս սկսուել են նկարահանումներ Փելեշյանի ֆիլմերի հետքերով: Բացի այդ, Ալլա Կովգանը ֆիլմ է նկարել Դեվիդ Հինթոնի եւ Մ. Մալխասեանի հետ համատեղ Աֆրիկայում պարուհի Նորայի մասին: Նրա խօսքերով, այս համագործակցութիւնը շատ արդիւնաւէտ է եղել, եւ առաջիկայում իրենք կփորձեն համագործակցել նաեւ այլ ծրագրի շրջանակում: Հոկտեմբերի 10-ին «Մոսկուա» կինոթատրոնում կկայանայ «Նորա» ֆիլմի երեւանեան պրեմիերան: Նշենք, որ Դեվիդ Հինթոնը պարային ֆիլմերի ամենայայտնի ռեժիսորներից է, պարային ֆիլմերի ակադեմիայի հիմնադիրը: Հոկտեմբերի 10-11-ը «Մոսկուա» կինոթատրոնում կկայանայ նրա յայտնի գործերի հետահայաց ցուցադրությունը: Հանդիսատեսը հնարաւորութիւն կունենայ տեսնել բեմական գլուխգործոցների էկրանավորված տարբերակները:
  -   Մշակոյթ