ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ. «ԲԱՑ ՉԵՄ ԹՈՂՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒ ՈՐԵՒԷ<br /> ՀՐԱՎԷՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ»<br />


ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ. «ԲԱՑ ՉԵՄ ԹՈՂՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒ ՈՐԵՒԷ
ՀՐԱՎԷՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ»

  • 05-10-2008 12:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը չի սիրում նշել յոբելեաններ, եւ համարում է, որ իր 80-ամեակի առթիւ Երեւանում կազմակերպուած մէկ յոբելեանական համերգը լիովին բաւարար է: Վերջին տարիներին մաեստորն աշխատում եւ ապրում է ԱՄՆ-ում, այդուհանդերձ բաց չի թողնում Հայաստան գալու որեւէ հրավէր կամ հնարվորություն. «Ես շատ եմ սիրում Երեւանը, այստեղ ես թողել իմ անցեալի լաւագոյն տարիները»: Այս ամէնի մասին, մաեստրո Օրբելյանը լրագրողների հետ կիսվեց հոկտեմբերի 4-ին, «Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում կազմակերպուած հանդիպան ժամանակ: Մտերիմների բնորոշմամբ, չափազանց կենսխինդ ու հրաշալի հումորով լեցուն արուեստագէտը իսկապէս շատ է սիրում իր հայրենիքը, սիրում է երաժշտութիւնը եւ յատկապէս «սիրում է կանանաց»: 80-ամեայ երաժիշտը, ով ծնունդով Զանգեզուրից է` Տաթեւից, սերվում է Օրբելիների յայտնի տոհմից: Նա 70-ամեայ հայկական ջազի հիմնադիրներից մէկն է: 60-ական թուականներից Կ.Օրբելեանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նուագախումբը` այն ժամանակ շատերի կողմից այն ճանաչուած էր հենց այդ անուանումով, երաժշտութան ասպարէզում համարւում էր «ՍՍՀՄ հաւաքական»: Նրա նուագախմբի երգիչ-երգչուհիներից շատերը յետագայում դարձան հանրաճանաչ ինչպէս ԱՊՀ տարծքում, այնպէս էլ արտերկրում: Խօսելով հայկական ջազի անցած ճանապարհի մասին, Կ.Օրբելյանը նշեց, որ 1938 թուականին կոմպոզիտոր Արտեմի Այվազեանի հիմնադրաված Ջազային նուագախումբը այս տարիներին ոչ միայն պահպանել է իր գոյութիւնը, այլեւ անցել է գործունէութեան փառահեղ ճանապարհ, եւ այսօր ունի իր աւանդոյթներն ու ուղղութիւնը: «Ես երախտապարտ եմ Արտեմ Այվազեանին, որ 1943 թուականին, երբ, ես դեռեւս 14 տարեկան էի, կանչեց Հայաստան` վստահելով ինձ Պետական էստրադային նվագախումբի դաշնակահարի աթոռը: Ես չեմ պատկերացնում, եթէ չլինէր այդ հրաւէրը` ինչպէս կդասավորվեր իմ յետագայ կեանքն առհասրակ»,- ասաց մաեստորն: Խօսելով արդի ջազային եւ էստրադային երաժշտութեան եւ այդ ժանրերում կատարողների մասին, մաեստրոն նշեց, որ ինքը շատ բարձր է գնահատում այսօրուայ երիտասարդությանը: Միաժամանակ նա ընդունում, է, որ վերջիններիս մէջ քիչ չեն նաեւ այնպսիները, որոնք պատահականօրէն են յայտնուել այդ ասպարէզում. «սկայան ժամանակը կատարում է իր գործը` կարողանում է զտել իսկականն` անիսկականից, իսկ պատահակնները հեռանում են բեմից ինքնաբերաբար: Մաեստրոն խօսեց նաեւ արդի հայկական ռաբիսի մասին, նշելով, որ պսեվդո-արեւելյան` արաբական ու թուրքական մոտիվներով հնչող արդի երաժշտութիւնը հեռու է հայկական «իսկական ռաբիսից»: Իսկ «հայկական ռաբիսի» էտալոնը, մաեստրոյի համոզմամբ, դա Արամ Ասատրեանն էր: Կ.Օրբելյանը նշեց նաեւ, որ «Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում կազամկերպված հոբելյանկան համերգին մասնակցելու են ժամանակին իր ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագխմբի 70-80-ական թուականների երգիչ-երգչուհիները, այդ թւում` ԱՄՆ-ից ժամանած Էռնա Յուզբաշեանը, Գայնե Յովհաննիսեանը, Սիւզան Մարգարեանը, Ռադիկ Գաբրիէլեանը, Լարիսա Դոլինան` Ռուսաստանից եւ այլոք: Համերգին հնչելու են մաեստրոյի նոր գործերը, ինչպէս նաեւ 60-ականնների որոշ երգեր: Անուանի կոմպոզիտորը վերջին տարիներին ԱՄՆ-ում նոր` 8 ձայնասկաւառակ է թողարկել` նոր ստեղծագործութուններով: Մաեստրոյի յոբելեանը դեկտեմբերի 12-ին նշուելու է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքում` ռուսաստանեան աստղերի մասնակցութեամբ: Այդ կապակցութեան դեկտեմբերին Մոսկուա կժամանի նաեւ ֆրանսիական երաժշտութեան ճանաչուած դեմքերից մէկը` Միշել Լեգրան:
  -   Մշակոյթ