ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԵՆ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ<br /> «ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ» ՊԻԵՍԻ ԲԵՄԱԴՐՈՒԹԵԱՄԲ<br />


ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԵՆ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ
«ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ» ՊԻԵՍԻ ԲԵՄԱԴՐՈՒԹԵԱՄԲ

  • 03-10-2008 19:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գ. Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնը հոկտեմբերի 5-ին նոր թատերաշրջանը կսկսի արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի ծննդեան 70-ամեակին նուիրուած «Արշակ Երկրորդ» պիեսի բեմադրութեամբ (հեղինակ` Պ.Զեյթունցյան, ռեժիսոր` Վահէ Շահվերդեան): Վ.Շահվերդյանի խօսքերով, պիեսի մէկ այլ տարբերակ` «Աւերուած քաղաքի առասպելը», տարիներ առաջ նոյն թատրոնում բեմադրել է Հրաչեա Ղափլանեանը, որում գլխաւոր հերոսի` Արշակ Երկրորդի դերը մարմնաւորել է անուանի արտիստ Խորէն Աբրահամեանը: Ներկայացման ռեժիսորը նշեց, որ նոր բեմադրությունում դէպքերն ու իրադարձութիւնները ներկայացուած են «նոր տեսանկիւնից»:
  -   Մշակոյթ