ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ԵՎ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ ՖԻԴԵ-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԾ<br /> ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՂԻՒՍԱԿԻ ԼԱՒԱԳՈՅՆ ՏԱՍՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԵՆ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ԵՎ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ ՖԻԴԵ-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԾ
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՂԻՒՍԱԿԻ ԼԱՒԱԳՈՅՆ ՏԱՍՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԵՆ

  • 01-10-2008 18:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբերի 1-ի դրութեամբ 100 լաւագոյն շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը: Այն գլխաւորում է Վեսելին Թոփալովը (Բուլղարիա` 2791): Առաջին եռեակում են նաեւ Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան` 2787) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա` 2786): Առաջին 7-յակում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա` 2786), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան` 2783), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան` 2772) եւ Լեւոն Արոնեանը (Հայաստան` 2757), որը մինչ այդ զբաղեցնում էր 12-րդ տեղը: Լաւագոյն 100-յակում են նաեւ Սերգեյ Մովսիսեանը (Սլովակիա, 13-րդ տեղ, 2732), Վլադիմիր Յակոբեանը (Հայաստան, 42-րդ տեղ, 2679) եւ Գաբրիէլ Սարգսեանը (Հայաստան, 84-րդ տեղ, 2642): Կանանց դասակարգման աղիւսակը գլխաւորում է Հուդիթ Պոլգարը (Հունգարիա` 2711): Առաջին անգամ հայ շախմատիստուհիներից լաւագոյն տասնեակում է յայտնուել Էլինա Դանիելեանը (2513): Լիլիթ Մկրտչեանը 38-րդն է (2443):
  -   Սպորտ