ՎԵՐԿԱՆԳՆՒՈՒՄ Է ՄԻՆԱՍ ԱՒԵՏԻՍԵԱՆԻ ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ԾՆՈՒՆԴԸ<br /> ՈՐՄՆԱՆԿԱՐԸ<br />


ՎԵՐԿԱՆԳՆՒՈՒՄ Է ՄԻՆԱՍ ԱՒԵՏԻՍԵԱՆԻ ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆԻ ԾՆՈՒՆԴԸ
ՈՐՄՆԱՆԿԱՐԸ

  • 25-09-2008 12:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գեղանկարիչ Մինաս Աւետիսեանի ծննդեան 80-ամեակի կապակցութեամբ հոկտեմբերին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացուի նկրաչի աշխատանքների յոբելեանական ցուցահանդէսը: Աւելի ուշ, 2009 թուականի գրանանաը Մինաս Աւետիսեանի աշխատանքների ցուցադրություն կկազմակերպուի նաեւ Մոսկուայում եւ Ֆլորենցիայում: Այս մասին սեպտեմբերի 25-ին «Նովոստի Արմէնիա» ակումբում կայացած հանդիպման ժամանակ յայտնեց ՀՀ մշակոյթի նախարարի խորհրդական Սոնա Յարութիւնեյանը: Նրա խօսքերով, յոբելեանի կապկցութեամբ արդէն Իտալիայից ժամանած մասնագէտների շնորհիւ վերկանգնւում է նկրաչի 11 որմնանկարներից մէկը` Թորոս Ռոսլինի ծնունդը, որը գտնւում էր Գիւմրիի Էլեկտրատեխնիկական գործարանում: Նոյն գործարանում են գտնւում նաեւ Մինասի 4 միւս որմնանկարները, որոնք եւս անյապաղ վերկանգնման անհրաժեշտութիւն ոնեն: Նկարչի որդին` Արման Աւետիսեանը նշեց, որ Թորոս Ռոսլինի ծնունդը որմնանկարի վերականգնման համար պետութիւնը յատկացրել է 5 մլն դրամ: Սակայն, ըստ նրա, միւս 10 որմնանկարները նույնպես կարիք ունեն վերականգնման: Մ.Աւետիսեանի միւս որմնանկարներից 3-ը գտնւում է Երեւանում, իսկ մնացածը` Շիրակի մարզում: Մոսկուայի Հայկական մշակոյթի հիմնադրամի աջակցութեամբ կտպագրուի Մինասի աշխատանքների կատալոգը եւ կնկարահանուի ֆիլմ` որմնանկարների վերականգնման աշխատանքների ընթացքի մասին:
  -   Մշակոյթ