ՀՀ ԿԲ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՀՀ-Ի ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՄԱՍԾԲԵ-Ի<br /> ԿԲ-ՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏԵՐԻՆ<br />


ՀՀ ԿԲ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՀՀ-Ի ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՄԱՍԾԲԵ-Ի
ԿԲ-ՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏԵՐԻՆ

  • 19-09-2008 20:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը սեպտեմբերի 20-24-ին գտնուելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) դիտորդ խորհրդի հերթական նիստին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, խորհրդի նիստում քննարկվելու են միկրո, փոքր եւ միջին ձեռնարկութիւնների աջակցութեան, հիփոթեքային շուկայի եւ վերականգնուող էներգետիկայի զարգացման վարկային ծրագրերի հարցերը: Ա.Ջաւադեանը Ֆրանկֆուրտում հանդիպելու է նաեւ Եւրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 25-27-ին նա մասնակցելու է Միջին Ասիայի, Սեւծովեան տարածաշրջանի եւ բալկանեան երկրների (ՄԱՍԾԲԵ) կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 20-րդ նիստին: Այս նիստում քննարկվելու են «Սպառողներ, թափանցիկություն եւ ֆինանսական հատուածի անկայունութիւն», «Կապիտալի ազատականացում. խնդիրներ եւ մարտահրավերներ» ու «Ֆինանսական կայունութեան հաշուէտւութիւններ. ինչպէս դիմագրաւել նոր մարտահրավերներին» թեմաները:
  -   Տնտեսութիւն