ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆ<br /> ՏՐԱՄԱԴՐՈՒԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ,-<br /> ՀԱՒԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԹԻՄԻ ԱՒԱԳ ՄԱՐԶԻՉԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆ
ՏՐԱՄԱԴՐՈՒԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ,-
ՀԱՒԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԹԻՄԻ ԱՒԱԳ ՄԱՐԶԻՉԸ

  • 02-09-2008 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ին ՀՖՖ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Ռուբէն Հայրապետեանը կարեւորուեց աշխարհի 2010թ.-ի առաջնութեան ընտրական փուլի մրցաշարի ծրագրով սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Նա նշեց, որ առաջիկայ խաղն առաջին հերթին մարզական բնոյթ է կրում, թէեւ այն երկու երկրների հաւաքականների մակարդակով առաջին պաշտօնական մրցամարտն է եւ շատերի համար քաղաքական երանգ է կրում: «Հրազդան» մարզադաշտը լիովին պատրաստ է խաղին եւ ՀՖՖ-ի նախագահը լրագրողների աջակցութիւնը խնդրեց ֆուտբոլասէրներին սթափեցնելու համար: Ռ.Հայրապետեանը հոյս յայտնեց, որ խաղից յետոյ «Հրազդանում» նստելատեղերը անվնաս կմնան: Նա յայտնեց նաեւ, որ նախնական տուեալներով Թուրքիայից Հայաստան կժամանի 100 լրագրող: Թէեւ Հայաստանի ազգային հաւաքականն ընդամէնը նախապատրաստական մէկ պարապմունք է անցկացրել, գլխաւոր մարզիչ Յան Պոուլսենը գոհ է բոլոր ֆուտբոլիստների մարզավիճակից: Ըստ նրա, մարզիկները վնասուածքներ չունեն եւ մարտական տրամադրությամբ կելնեն ասպարէզ:
  -   Սպորտ