ՍԵՊՏԵՄԵՐԻ 2-ԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՍԵՊՏԵՄԵՐԻ 2-ԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 02-09-2008 17:06:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ սեպտեմբերի 2-24-ին կանցկացուի Երեւանեան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ինչպէս փառատոնի մեկնարկից առաջ կայացած ասուլիսում յայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախմբի (ՀՊՖՆ) դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրեան» համերգասրահում եւ Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը համերգներով հանդէս կգան հայազգի եւ արտասահմանեան հանրայայտ երաժիշտներ, այդ թւում Կարեն Քոչարեանը (Հայաստան), Ալեքսանդր Չաուշյանը (Հայաստան), Ալեքսանդր Գինդինը (ՌԴ), Եուրի Ժիսլինը (Մեծ Բրիտանիա), Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Կարմէն Թոսունյանը (Հայաստան), Սանդրա Մքմաստերը (Հիւսիսային Իռլանդիա), Ջուլիա Ֆիշերը (Գերմանիա): «Փառատոնը հնարաւորութիւն է տալիս Հայաստան հրաւիրելու տաղանդաւոր եւ հանրաճանաչ երաժիշտների, որոնք դասական երաժշտութեան ասպարէզում մեծ աւանդ ունեն եւ բարձրարուեստ մշակոյթ են ներկայացնում»,- ասաց Է.Թոփչյանը: Նորվեգացի դաշնակահար Քրիստիան Իհլե Հադլենդը մեծ գոհունակութիւն յայտնեց ՀՊՖՆ-ի հետ համատեղ հանդէս գալու կապակցութեամբ: «Ես շատ ուրախ եմ նման հոյակապ դիրիժորի եւ նուագախմբի հետ աշխատելու համար: Հոյս ունեմ, հայ հանդիսատեսը կողջունի մեր կատարումները եւ գոհ կլինի»,- ասաց նա:
  -   Մշակոյթ