ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ԳՐԱՆ ՊՐԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ 2-ՐԴ<br /> ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ԳՐԱՆ ՊՐԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ 2-ՐԴ
ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 30-07-2008 13:44:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՍՈՉԻ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 30-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է ՖԻԴԵ-ի օրացույցում նոր ամրագրուած շախմատի «Գրան պրի» խաղարկութեան 2-րդ մրցաշարը, որի 14 մասնակիցների թւում է նաեւ հայաստանցի անուանի գրոսմայստեր Լեւոն Արոնեանը: Մրցակարգը շրջանաձեւ է. մասնակիցներից իւրաքանչիւրը կխաղայ 13-ական պարտիա: «Գրան պրի» խաղարկութիւնը բաղկացած է 6 մրցաշարից, եւ շախմատիստները պարտադիր պէտք է հանդէս գան դրանցից 4-ում: Նշենք, որ ապրիլին Բաքւում կայացած 1-ին մրցաշարին Լ.Արոնեանը չի մասնակցել: «Գրան պրի»-ի մրցաշարերում ընդհանուր առմամբ առաւելագոյն միաւորներ վաստակած շախմատիստը կպարգեւատրվի 75 հազար եւրոյով եւ իրաւունք կստանայ հանդիպելու 2009թ.-ի աշխարհի գաւաթակրի հետ:
  -   Սպորտ