17 ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՑԱՆԿՈՒԹԻՒՆ ԵՆ ՅԱՅՏՆԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՄՐՑՈՅԹԻՆ<br />


17 ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՑԱՆԿՈՒԹԻՒՆ ԵՆ ՅԱՅՏՆԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՄՐՑՈՅԹԻՆ

  • 29-07-2008 18:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի գործունէութեան լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար յայտարարուած մրցոյթին մասնակցելու ցանկութիւն են յայտնել 17 ընկերութիւններ` Erance Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Յորդանան), GEO (Անգլիա), M$A Tele2 AB (Շուեդիա), Knightsbridge International Telecommunications Holding (Աուստրիա), Aetos Consulting Limited (Անգլիա), Kalba International (Եգիպտոս), AAA Capital GmbH (Գերմանիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնութիւն), PJ Engineering (Ֆինլանդիա), Eventis Telecom (Ռուսաստանի Դաշնութիւն), EEC group (Եգիպտոս), mmC Group (Իսպանիա), Samsson group (Գերմանիա), SALEM AGENCIES AND SERVICES CO. (SAS) եւ JGAG ընկերութիւնները: Ի դէեպ, վերջին երկուսը չեն նշել, թէ որ երկիրն են ներկայացնում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, մրցութային յանձնաժողովը 40 օրուայ ընթացքում կհրապարակի նախաորակաւորման փուլ անցած ընկերութիւնների անունները: Այնուհետեւ եւս 40 օրացուցային օրուայ ընթացքում նախաորակավորում անցած ընկերութիւնները պէտք է յանձնաժողովին ներկայացնեն յայտ-առաջարկները: Երրորդ օպերատորի անունը յայտնի կդառնայ դեկտեմբերին:
  -   Տնտեսութիւն