ՄԵԼԻՆԷ ԴԱԼՈՒԶՅԱՆԻ ՓՈԽԱՐԷՆ ՊԵԿԻՆ ԿՄԵԿՆԻ ՀՌԻՓՍԻՄԷ<br /> ԽՈՒՐՇՈՒԴԵԱՆԸ<br />


ՄԵԼԻՆԷ ԴԱԼՈՒԶՅԱՆԻ ՓՈԽԱՐԷՆ ՊԵԿԻՆ ԿՄԵԿՆԻ ՀՌԻՓՍԻՄԷ
ԽՈՒՐՇՈՒԴԵԱՆԸ

  • 28-07-2008 18:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի մարզի Պոդոլսկ մարզավանում Պեկինի օլիմպիական խաղերին նախապատրաստւող Հայաստանի կանանց ծանրամարտի հաւաքականի անդամ Մելինէ Դալուզեանը (Գիւմրի) ենթաստամոքսային գեղձի հիւանդութեան պատճառով տեղափոխուել է հիւանդանոց: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցին տեղեկացրին յուլիսի 28-ին ՀԱՕԿ-ի լրատւութեան բաժնից: Նշուեց, որ Մ.Դալուզյանին տեւական բուժում է անհրաժեշտ, եւ նրա փոխարէն Պոդոլսկ ուսումնամարզական հաւաքի է մեկնել Հռիփսիմէ Խուրշուդեանը (Քասախ), որը կմասնակցի Պեկինի օլիմպիական խաղերին:
  -   Սպորտ