ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՈՒԱՃՈՒՄ ԵՒՐՈՊԱՅԻ<br /> ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՈՒԱՃՈՒՄ ԵՒՐՈՊԱՅԻ
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 25-07-2008 18:40:00   |   |  Սպորտ
ԱՄԻԵՆ, 25 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Ամիեն քաղաքում մեկնարկել է Եւրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնութիւնը: Յուլիսի 24-ին Հայաստանի հաւաքականի ներկայացուցիչ Սմբատ Մարգարեանը (50 կգ, Երեւան) երկամարտի 200 կգ արդիւնքով (87 կգ + 113 կգ) գրաւեց 2-րդ տեղը եւ պարգեւատրուեց արծաթէ մեդալով: Ալլա Սամուէլեանը (58 կգ, Բաղրամեան) հրում վարժութիւնում 99 կգ արդիւնքով գրաւեց 1-ին տեղը` արժանանալով ոսկէ մեդալի: Իսկ պոկում վարժութիւնում նա ցոյց տվեց 72 կգ արդիւնք եւ երկամարտում 171 կգ-ով գրաւեց 3-րդ տեղը` պարգեւատրուելով բրոնզէ մեդալով:
  -   Սպորտ