ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ

  • 23-07-2008 19:25:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի հարաւում զոհուել է բրիտանացի զինծառայող: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», յայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարարութիւնը: Նախարարութեան տեղեկատուութեան համաձայն, զինվորը սպանուել է երեքշաբթի աֆղանական Գիլմենդի նահանգում բրիտանական պարեկախմբի վրայ ապստամբների յարձակման ժամանակ: Փոխհրաձգության ընթացքում եւս երկու զինծառայող վիրաւորուել է:
  -   Միջազգային