ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԿԶԱՐԳԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br />


ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԿԶԱՐԳԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

  • 23-07-2008 17:56:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերահաստատել է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցութիւնը զարգացնելու իր երկրի ծրագրերը` միեւնոյն ժամանակ հերքելով այն տեղեկությունները, թէ Վենեսուելան Ռուսաստանից առաջիկայ տարիներին գնելու է 30 միլիարդ դոլարի սպառազինութիւն: Չավեսի` Մոսկուա կատարած այցի ընթացքում Ռուսաստանն ու Վենեսուելան ստորագրել են մի շարք համաձայնագրեր տարբեր բնագաւառներում համագործակցութեան վերաբերեալ: Ուգո Չավեսը միաժամանակ նշել է, որ Վենեսուելան մտադիր է այսուհետ եւս ակտիւօրէն մեծացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցութեան ծաւալները:
  -   Միջազգային