ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՅԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՎ<br /> ԳԼԽԱՒՈՐ ՎԿԱՆԵՐԻՑ ՄԷԿԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՅԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՎ
ԳԼԽԱՒՈՐ ՎԿԱՆԵՐԻՑ ՄԷԿԸ

  • 23-07-2008 17:55:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում սպանուել է երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի մահուան գործով գլխաւոր վկաներից մէկը: Այս մասին հաղորդել են տեղի լրատուական գործակալութիւնները: Խալիդ Շահենշահը` Բհուտտոյի նախկին թիկնապահը, անյայտ անձանց կողմից երեքշաբթի սպանուել է Կարաչիում իր իսկ տան մօտ: Հանցագործներին յաջողուել է թաքնվել: Նոյն օրը ոստիկանութիւնը քաղաքի թաղամասերից մէկում յայտնաբերել է նրանց թողած աւտոմեքենան` կեղծ կառավարական համարանիշերով:
  -   Միջազգային