ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ԱՒՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 22 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ԱՒՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 22 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 23-07-2008 17:02:00   |   |  Միջազգային
ԲՈԳՈՏԱ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոլումբիայի հարաւում տեղի ունեցած աւտովթարի հետեւանքով զոհուել է 22 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 21 մարդ: Այս մասին հաղորդում է «Կարակոլ» կոլումբիական ռադիոկայանը վկայակոչելով տեղի ոստիկանութեան ներկայացուցչի: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Բոգոտայից 900 կմ հարաւ, մի շրջանում, որ յայտնի է իբրեւ «Մահացու վայրէջք»: Միջքաղաքային աւտոբուսը վատ եղանակային պայմաններում անդունդն է գլորուել: Ոստիկանութիւնը յայտնում է, որ փրկարարական աշխատանքները շարունակւում են: Բացառուած չէ, որ զոհերի թիւը աւելանայ:
  -   Միջազգային