«ՆՅՈՒ ԵՈՐՔ ԹԱՅՄՍԸ» ՀՐԱԺԱՐՈՒԵԼ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՄԱԿՔԵՅՆԻ ՅՕԴՈՒԱԾԸ<br />


«ՆՅՈՒ ԵՈՐՔ ԹԱՅՄՍԸ» ՀՐԱԺԱՐՈՒԵԼ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՄԱԿՔԵՅՆԻ ՅՕԴՈՒԱԾԸ

  • 22-07-2008 15:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան «Նյու Եորք թայմս» թերթը հրաժարուել է հրապարակել հանրապետական կուսակցութիւնից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Արիզոնայի նահանգից սենատոր Ջոն Մակքեյնի յօդուածը, որ նուիրուած է Իրաքի պատերազմին: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»: Անցած ուրբաթ Մակքեյնի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից ամերիկեան ազդեցիկ թերթերից մէկի` «Նյու Եորք թայմս»-ի խմբագրութիւնը ստացել է յօդուած, որտեղ Հանրապետական կուսակցութիւնից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն խորհրդածում է, թէ ինչպէս ամերիկեան զօրքերի տեղաբաշխումը Իրաքում օգնեց սանձելու բռնութեան ալիքը երկրում: Իր յօդուվածում Մակքեյնը քննադատում է նախագահական մրցավազքի իր ընդդիմախոս, դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամայի դիրքորոշումն Իրանքի հարցում, որի իրաքեան թեմայով յօդուածը թերթում հրապարակուել էր անցած շաբաթ, որի պատասխանն էլ Մակքեյնի յօդուածն է: Մակքեյնի յօդուածը չհրապարակելու իր որոշումը «Նյու Եորք թայմս» թերթի «Կարծիք» խորագրի խմբագիր Դեյվիդ Շիպլին բացատրել է այն փաստով, որ «խմբագրութիւնը չի կարող ընդունել յօդուած, որը Մակքեյնի պատասխանն է Օբամային»: Սակայն, Մակքեյնի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կարծիքով, մերժման իսկական պատճառը ոչ թէ յօդուածի բովանդակութիւնն է կամ որակը, այլ «Նյու Եորք թայմսի» խմբագրութեան քաղաքական կողմնապահությունը:
  -   Միջազգային