ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ԵՐԿՐԻ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԻՆ
22-07-2008 14:35:00 | | Միջազգային
ՓԱՐԻԶ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի խորհրդարանի
երկու պալատների պատգամաւորները հաւանութիւն են տուել երկրի
սահմանադրութեան բարենորոգման մասին օրէնքին: Որոշումն ընդունուել է
Վերսալում համատեղ նիստի ժամանակ` 539 «կողմ», 357 «դէմ» ձայներով:
Որոշման ընդունման համար, Ֆրանսիայի սահմանադրութեան համաձայն,
պահանջւում էր ներկաների ձայների երեք հինգերորդը: Տուեալ քվորումը
ձեռք է բերուել ընդամէնը մէկ ձայնի առաւելութեամբ:
Ընդունուած օրէնքը չափազանց կարեւոր ուղղումներ է մտցնում
երկրի սահմանադրութեան մէջ: Այդ թւում արգելում է հանրապետութեան
նախագահի ընտրութիւնը անընդմէջ երկու ժամկէտից աւելի: Ընդ որում
ընդլայնվում են խորհրդարանի լիազորութիւնները, որը վետոյի
իրաւունք է ստանում պետութեան ղեկավարի կողմից կատարուված
կարեւորագոյն նշանակումների նկատմամբ: