ՄԱԿՔԵՅՆԸ ՉԵԽԻԱՆ ՇՓՕԹՈՒՄ Է ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԵՏ<br />


ՄԱԿՔԵՅՆԸ ՉԵԽԻԱՆ ՇՓՕԹՈՒՄ Է ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԵՏ

  • 18-07-2008 17:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետական կուսակցութիւնից ԱՄՆ-ի նախագահի պաշտօնի հաւակնորդ, սենատոր Ջոն Մակքեյնը այս շաբաթ երկու անգամ Չեխիան անուանել է Չեխոսլովակիա: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը: «Ինձ անհանգստացնում են այն քայլերը, որ ձեռնարկում է Ռուսաստանի կառավարութիւնը, որոնցից մէկը Չեխոսլովակիային նաւթի մատակարարման նուազեցումն է»,- յայտարարել է Մակքեյնը Նյու Մեքսիկո նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Դրանից մէկ օր առաջ սենատորը նոյն սխալն էր թոյլ տուել Արիզոնայի նահանգում լրագրողների հետ զրոյցի ժամանակ` կրկին օգտագործելով այժմ գոյութիւն չունեցող երկրի անուանումը: Չեխիայի Հանրապետութեան անուանման հետ կապուած կազուսները թեկնածուի մօտ բաւականին վաղուց են սկսուել: Այսպէս, այս տարուայ գարնանը ռադիոհարցազրոյցի ժամանակ Մակքեյնը հաւաստիացրել էր ունկնդիրներին, որ «սերտօրէն կհամագործակցի Չեխոսլովակիայի եւ այլ երկրների հետ» ՀՀՊ շինարարութեան ոլորտում, իսկ աւելի վաղ անուանումները շփոթել էր 2007 թուականին նախընտրական բանավէճերի ընթացքում:
  -   Միջազգային