ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ<br />


ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

  • 18-07-2008 17:05:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելգիայի Ալբերտ II թագավորը հրաժարուել է ընդունել երկրի վարչապետ Իվ Լետերմի հրաժարականը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով թագաւորական ընտանիքի մամլոյ ծառայութեան հաղորդումը: Իվ Լետերմը իր պաշտօնում մօտ չորս ամիս աշխատելուց յետոյ հրաժարականի դիմում էր ներկայացրել յուլիսի 14-ին երկրի մարզերին մեծ իշխանությամբ օժտելու եւ երկիրը իշխանութեան ճգնաժամից դուրս բերելու նախարարների կաբինետի անյաջող փորձից յետոյ: Իվ Լետերմի պահանջի համաձայն, մինչեւ յուլիսի 15-ը ֆլամանդական կուսակցութիւնների, որոնք Բելգիայի հիւսիսի իրենց տարածքների համար աւելի մեծ ինքնավարութիւն են պահանջում, եւ ֆրանսախօս կուսակցութիւնների միջեւ պէտք է համաձայնագիր ստորագրուեր պետական բարեփոխումներ անցկացնելու մասին, որը կարող էր վերջ դնել իշխանութեան ճգնաժամին երկրում: Սպասւում էր, որ յուլիսի 15-ին վարչապետը խորհրդարանին կներկայացնի այդ բարեփոխումների անցկացման ծրագիրը:
  -   Միջազգային