ՀԱՍՏԱՏՈՒԵԼ ԵՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ<br /> ՊԱՅՄԱՆՆԵՐԸ<br />


ՀԱՍՏԱՏՈՒԵԼ ԵՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • 17-07-2008 20:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը հաստատել է շարժական կապի գլոբալ համակարգի ծառայութիւնների մատուցման երրորդ օպերատորի մրցոյթի կազմակերպման կանոնները: Ըստ այդմ, գործունէութեան լիցենզիա ստանալու համար ընկերութիւնը պետութեանը պէտք է վճարի առնուազն 10 մլն եւրօ եւ առաջիկայ երկու տարիներին բջջային ցանցում կատարի առնուազն 200 մլն եւրոյի ներդրումներ: Նոր օպերատորը կօգտագործի 374 055 եւ 374 095 կոդերը: Յիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում բջջային կապի ծառայութիւններ են մատուցում երկու օպերատորներ` ռուսաստանեան «Բիլայն» («Արմէնտել» ապրանքանիշով) եւ ՄՏՍ («Վիվասել» ապրանքանիշով) ընկերութիւնները: Ըստ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի նախագահի, դեռեւս որեւէ ընկերութիւն մրցոյթին մասնակցելու յայտ չի ներկայացրել:
  -   Տնտեսութիւն