ՄՐՑԱՎԱՐ ՍԱՄՈՒԷԼ ՅԱՐՈՒԹԻՒՆԵՅԱՆԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ «ՊԵԿԻՆ-2008»-Ի<br /> ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՄՐՑԱՎԱՐ ՍԱՄՈՒԷԼ ՅԱՐՈՒԹԻՒՆԵՅԱՆԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ «ՊԵԿԻՆ-2008»-Ի
ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 17-07-2008 20:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 16-ին միջազգային օլիմպիական կոմիտէն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէին յղած պաշտօնական գրութեամբ հաստատել է մրցավար Սամուէլ Յարութիւնեանի (Երեւան) մասնակցութիւնը «Պեկին-2008»-ի ըմբշամարտի մրցաշարին: Ս.Յարութիւնեյանը 52 տարեկան է, միջազգային բարձրագոյն կարգի մրցավար, սպասարկել է աշխարհի եւ Եւրոպայի բազմաթիւ առաջնութիւններ ու միջազգային տասնեակ մրցաշարեր: Նա հայաստանցի միակ մրցավարն է Պեկինի օլիմպիական խաղերում:
  -   Սպորտ