ԻՍՐԱՅԵԼԻ ՅԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՑՆԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒԱԾ<br /> ԼԻԲԱՆԱՆՑԻ ԱՀԱԲԵԿՉԻՆ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՅԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՑՆԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒԱԾ
ԼԻԲԱՆԱՆՑԻ ԱՀԱԲԵԿՉԻՆ

  • 17-07-2008 17:26:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի յատուկ ծառայութիւնները կոչնչացնեն լիբանանցի ահաբեկիչ Սամիր Կունտարին, որն ազատ է արձակուել Իսրայելի եւ «Հզբոլլահի» գործարքի շրջանակում: Իսրայելական հետախուզութեան ներկայացուցիչը Ma'ariv թերթին յայտնել է, որ Կունտարը սահմանն անցնելու պահից վերածուել է քայլող թիրախի, քանի որ «բանտից Կունտարի դուրս գալուց յետոյ մենք ոչ մի պարտաւորութիւն չունենք նրա առնչութեամբ, եւ մենք հաշիւները նրա հետ կմաքրենք»: Դրանից բացի ազատ արձակելուց առաջ Կունտարին նախազգուշացրել են, որ չարժէ բանտը լքել, «քանզի ազատութիւնը կարող է վնասակար լինել նրա առողջութեան համար»:
  -   Միջազգային