ՕԴԵՍԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՈՒԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԵԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ<br /> ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ<br />


ՕԴԵՍԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՈՒԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԵԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ
ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ

  • 17-07-2008 16:26:00   |   |  Միջազգային
ՕԴԵՍԱ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեկվանից Օդեսա եւ Յուժնի քաղաքների կաբելային օպերատորների հեռարձակման ցանցից անհետացել են ռուսաստանեան եւ ռուսամէտ հեռուստաալիքները: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել է Ուկրաինայի առաջադիմական սոցիալիստական կուսակցութեան Օդեսայի մարզկոմի քարտուղար Օլգա Կովալենկոն: Ըստ նրա, Յուժնիում հեռարձակման ցանցից հանուել են անգամ օդեսյան այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսին են ATB-ն, «Ակադեմիան», 31 ալիք, որ համարւում են ռուսաստանամէտ: Մարզային եւ քաղաքային վարչակազմերը հրաժարվում են մեկնաբանություններից:
  -   Միջազգային