«ՈՍԿԷ ԾԻՐԱՆԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՉԻՆԱՑԻ ԵՎ<br /> ԻՐԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՀԵՏ<br />


«ՈՍԿԷ ԾԻՐԱՆԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՉԻՆԱՑԻ ԵՎ
ԻՐԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՀԵՏ

  • 15-07-2008 19:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկէ ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատօնի շրջանակներում յուլիսի 15-ին հայ լրագրողները հանդիպեցին խաղարկային ֆիլմերի մրցոյթին մասնակցող «Կարմիր կոմբայնը» ֆիլմի հեղինակ չինացի Ցայ Շանգժունին եւ իրանցի կինոռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարիին: Փառատոնի ծրագրերի տնօրէն, կինոգետ Միքայէլ Ստամբոլցեանի խօսքերով, 25 տարի առաջ իրանական եւ չինական կինոն մեծ վերելք է ապրել: Նա նշեց, որ հայ կինոհանդիսատեսն արդէն նախորդ փառատոների շնորհիւ հնարաւորութիւն է ունեցել առնչուել իրանական կինոյի դասականների հետ, իսկ չինականին` դեռ ոչ: Նրա կարծիքով, յատկապէս հետաքրքիր կլինի դիտել նոր սերնդի ներկայացուցիչների ֆիլմերը, ինչի շնորհիւ «մեզ կհասնի այդ երկրների կինոյի նոր խօսքը»: «Իրանական կինոյի դասականները խոսում էին պարզ ճշմարտութիւնների մասին, իսկ երիտասարդները սկսել են կասկածել այդ ճշմարտութիւնների վրայ: Սաֆարիի ֆիլմը, օրինակ, ցոյց է տալիս, որ պարզ ճշմարտություններն այդքան էլ պարզ չեն»,- ասաց Մ. Ստամբոլցեանը: Իրանցի ռեժիսորը իր «Աշխարհի եզրը» ֆիլմը Հայաստան է բերել ուրախութեամբ, քանզի այն 2 տարի շարունակ արգելուած է եղել ցուցադրության համար Իրանում, եւ միայն այս տարի է ցուցադրության իրաւունք ստացել: Սա կինոռեժիսորի առաջին խաղարկային ֆիլմն է: Մինչ այդ, նա նկարահանել է վաւերագրական, գեղարուեստական եւ կարճամետրաժ կինոնկարներ: Ըստ նրա, սակայն, «այս դէպքում էլ կարելի է տեսնել վավերագրականի ազդեցութիւնը»: Ըստ չինացի կինոռեժիսոր Ց. Շանգժունի` «Կարմիր կոմբայնը» ֆիլմն այն մարդկանց մասին է, ովքեր կորցրել են իրենց տեղը եւ գտնւում են քաղաքի ու գիւղի միջեւ: «Ամէն տարի Չինաստանի քաղաքներ են հոսում 1 մլն մարդ: Պատճառն այն է, որ նրանք կորցրել են իրենց հողերը, կամ ձգտում են երջանիկ կեանքի, բայց քաղաքացի էլ չեն դառնում եւ կորցնում են իրենց ինքնութիւնը»,- նշեց արուեստագէտը: «Կարմիր կոմբայն»-ի հերոսը, այնուամենայնիւ, ընտրում է քաղաքը: Կինոռեժիսորը սա հիմնաւորում է նրանով, որ երիտասարդությունն այլ ճանապարհ չունի: «Երեւի սա դաժան է, բայց սա է իրականութիւնը»,- ասաց նա: Ց.Շանգժուի խօսքերով, ինքը շատ երջանիկ է Հայաստան գալու համար. «առաջին անգամ եմ այստեղ, սակայն այնպիսի տպաւորութիւն է, որ վաղուց արդէն ծանօթ եմ Հայաստանին»:
  -   Մշակոյթ