ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ. ՌԴ-Ն ՍՏԻՊՈՒԱԾ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՐԺԷՔ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՄՆ-Ի ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ
15-07-2008 19:05:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը ստիպուած կլինի
համարժէք արձագանքել Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ՀՀՊ տարրերի
տեղակայմանը: Այս մասին յայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը`
աւելացնելով, որ անվտանգութիւնը «չի կարող հիմնուել ազնիւ խօսքի
վրայ»:
«Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի գլոբալ հակահրթիռային
պաշտպանութեան տարրերի տեղակայումը միայն խորացնում է իրավիճակը»,-
նշել է նա: