ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԱՐԴԷՆ ՍԿՍՈՒԵԼ ԵՆ ԻՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԱՐԴԷՆ ՍԿՍՈՒԵԼ ԵՆ ԻՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 14-07-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քաղաքային իշխանութիւնները անշարժ գոյքի նկատմամբ քաղաքացիների սեփականութեան իրաւունքների ճանաչման-վերականգման ծրագիրը շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ ամբողջութեամբ չվերականգնվի բոլոր քաղաքացիների սեփականութեան իրաւունքը: Այս մասին յուլիսի 14-ի ասուլիսում յայտարարեց Ե.Զախարյանը` յաւելելով, որ ծրագիրը հնարաւորութիւն կտայ ճանաչել տասնեակ տարիներ քաղաքացիների կողմից տնօրինվող անշարժ գոյքի նկատմամբ նրանց իրաւունքները: Քաղաքապետը յիշեցրեց, որ խօսքը մինչեւ 2001թ.-ը կառուցոուած շինութիւնների հանդէպ սեփականութեան իրաւունքի վերականգնման մասին է: Դրանից յետոյ կառուցվածների համար որեւէ մէկին չի տրվելու սեփականութեան իրաւունք: Ե.Զախարյանի խօսքերով, քաղաքապետարանը ունի 2001թ.-ին արուած արբանեակային լուսանկարներ եւ քաղաքացիների սեփականութեան իրաւունքը վերականգնելու գործընթացում առաջնորդուելու է հենց այդ լուսանկարներով: Ե.Զախարյանը նշեց նաեւ, որ առաջին կիսամեակում մայրաքաղաքի տարբեր համայնքներում իրականացուել է 3252 չափագրում, իսկ 605 ինքնակամ կառոյցի համար տրուել է սեփականութեան իրաւունքի ճանաչման վկայական: Քաղաքապետը, անդրադառնալով իրացման գօտիներին, նշեց, որ Կոնդ թաղամասում սկսուել են իրացման աշխատանքները. մօտ 2 հա տարածք արդէն քանդվել է, իսկ 120 քաղաքացիների հետ կնքուել են սեփականութեան իրաւունքի ճանաչման վերաբերեալ պայմանագրեր: Ե.Զախարյանի խօսքերով, իրացման գօտիներում կառուցւող բազմաբնակարան շէնքերում որպէս փոխհատուցում առաջին հերթին բնակարաններ կառաջարկուեն այդ տարածքների նախկին բնակիչներին: Ի դէեպ, կոնդեցիների, ինչպէս նաեւ 33-րդ թաղամասի («Ֆիրդուսնոց») բնակիչների համար առաջին բնակելի շէնքի շինաշխատանքները կսկսուեն այս տարուայ սեպտեմբերին:
  -   Տնտեսութիւն