ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՒՆԻՔԻ ՄԱՐԶ
10-07-2008 20:00:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԿԱՊԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպան Արմէն Յարութիւնեյանը եւ նրա գլխաւորած աշխատանքային
խումբը ծրագրաւորուած մարզային այցելութիւնների շրջանակներում
յուլիսի 9-ին այցելել են Սիւնիքի մարզ: Պաշտպանը հանդիպում է
ունեցել Սիւնիքի մարզպետ Սուրէն Խաչատրեանի, ինչպէս նաեւ Գորիսի,
Կապանի, Սիսյանի, Մեղրու եւ Ագարակի քաղաքապետերի հետ:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի բաժնից, աշխատանքային խումբն այցելել է «Գորիս» ՔԿՀ, որտեղ
հանդիպել է մի շարք դատապարտեալների հետ: ՔԿՀ-ի պետը Ա.Պետրոսեանը
ներկայացրել է երկարաժամկէտ եւ կարճաժամկէտ տեսակցությունների
նորոգուած սենեակները, որոնց բացակայութեան հետ կապուած Պաշտպանը
դեռեւս 2007թ.-ից ինչպէս իր տարեկան զեկույցներում, այնպէս էլ
պաշտօնական գրութիւններով բազմիցս դիմել էր արդարադատութեան
նախարարին: