ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՇՈՏ ԿԱՐԱԳՅԱՆԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ<br /> ՄԱՐԶԻԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՍՊԱՐՏԱԿ ՅԱՐՈՒԹԻՒՆՅԱՆԻՆ<br />


ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՇՈՏ ԿԱՐԱԳՅԱՆԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ
ՄԱՐԶԻԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՍՊԱՐՏԱԿ ՅԱՐՈՒԹԻՒՆՅԱՆԻՆ

  • 10-07-2008 13:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 8-ին Կիեւում աւարտուեց սուսերամարտի Եւրոպայի առաջնութիւնը: Հայաստանը մրցումներում ներկայացնում էր միայն վաստակաւոր մարզիչ Ալբերտ Գրիգորեանի անուան սուսերամարտի մասնագիտացուած մարզադպրոցի սան, խոցասուսերակիր Սպարտակ Յարութիւնեյանը: Մարզադպրոցի փոխտնօրեն Մարիետա Կարագյանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ դեռեւս 16 տարեկան Սպարտակը ամենակրտսերն էր 103 մասնակիցների պայքարում, ուստի նրա գրաւած 78-րդ տեղը դժգոհելու տեղիք չի տալիս: Նշուեց նաեւ, որ ՌԴ սուսերամարտի երիտասարդական հաւաքականի աւագ մարզիչ, օլիմպիական խաղերի արծաթէ եւ բրոնզէ մեդալակիր Աշոտ Կարագյանը հիացած է երիտասարդ խոցասուսերակրի բնածին օժտվածությամբ եւ նրան հեռանկարային մարզիկ է համարում:
  -   Սպորտ