ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹԱՓՕՆՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ<br />


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹԱՓՕՆՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ

  • 09-07-2008 18:55:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի հարաւում գտնուող միջուկային օբյեկտում տեղի է ունեցել չհարստացված ուրան պարունակող թափօնների արտահոսք, հաղորդում է BBC-ն: Մէկ լիտրում 12 գրամ չհարստացված ուրան պարունակող 30 հազար լիտր հեղուկ է ներծծուել հողի մէջ, թափոնները նաեւ լցվել են երկու գետերի մէջ: Արտահոսքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյեան «Տրիկաստեն» ատոմային էլեկտրակայանի համալիրի ստորաբաժանումներից մէկում, որը գտնւում է Ֆրանսիայի հարաւում` Ավինյոն քաղաքից 40 կմ հեռավորությամբ: Իշխանութիւնների յայտարարութեամբ, բնակչութեան համար ռիսկը մեծ չէ, սակայն արգելուել է տեղի բնակիչներին ձուկ որսալ, լողալ եւ օգտագործել ջրհորների ջուրը:
  -   Միջազգային