Արամ Մարութեանը` Հայաստանում Աւստրիայի պատուոյ հիւպատոս


Արամ Մարութեանը` Հայաստանում Աւստրիայի պատուոյ հիւպատոս

  • 28-06-2011 21:21:33   | Հայաստան  |  Քաղաքական
Յունիսի 30-ին Երեւանում կը բացուի Աւստրիայի Հանրապետութեան պատուոյ հիւպատոսութիւն: Պատուոյ հիւպատոսն է լինելու Արամ Մարութեանը: Այս մասին յունիսի 28-ին յայտնեց Հայաստանի Հանրապետութիւնում Աւստրիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Միխաել Փոսթլը (նստավայրը` Մոսկուա): «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցին ի պատասխան դեսպանը նշեց, որ պատուոյ հիւպատոսութիւնը բացուելու է «Ատլանտայ Իւրոփիան Էյուեյս» (“Atlantis European Airways") աւիաընկերութեան Սայաթ-նովայ պողոտայում գործող գրասենեակում: Նշենք, որ Ա.Մարութեանը Հայաստանի Քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան պետի տեղակալն է:
  -   Քաղաքական