ՀՀ ԳԱԶԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԱՒ 540 ՀԱԶԱՐԻ<br />


ՀՀ ԳԱԶԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԱՒ 540 ՀԱԶԱՐԻ

  • 09-07-2008 15:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 8-ին հանրապետութեան գազաբաշխման համակարգին է միացել 540 000-րդ բաժանորդը: Տարեսզբից գազասպառող բաժանորդների թիւը աւելացել է 23 728-ով: Ըստ «հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հաղորդագրութեան, հանրապետութեան 940 բնակավայրերից գազիֆիկացուած են 485-ը, այդ թւում 45-ը` քաղաքային, 440-ը` գիւղական համայնքներ: Տարեսկզբից գազիֆիկացուել է 12 գիւղ: «հայռուսգազարդ» ՓԲԸ-ն յիշեցնում է նաեւ, որ «Առանց կանխավճարի ակցիան», համաձայն որի բնակիչ-բաժանորդների բնակարաններում կամ առանձնատներում գազի առեւտրային հաշվառքի սարքը տեղադրվում է առանց 40 հազար դրամ կանխավճարի, գործում է մինչեւ օգոստոսի 1-ը:
  -   Տնտեսութիւն