ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԸ ՍՊԱՆԵԼ Է ԻՐ ԵՐԵՔ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ<br />


ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԸ ՍՊԱՆԵԼ Է ԻՐ ԵՐԵՔ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ

  • 07-07-2008 18:26:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հեռաւորարեւելեան զինուորական օկրուգում ռուսական բանակի շարքային զինվորը գնդակահարել է իր ծառայակիցներից երեքին եւ ծանր վիրաւորել մէկին, որից յետոյ ինքնասպան է եղել: Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Անատոլի Սերդյուկովը պահանջել է անյապաղ հետաքննել միջադէպը: Ըստ Ռուսաստանի ՊՆ հասարակական կապերի եւ լրատւութեան վարչութեան ներկայացուցչի, միջադէպը տեղի է ունեցել Սերգեեւկայի համազօրային զորավարժարանում:
  -   Միջազգային