ԵԱՀԿ ԽՎ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է «ԳՈԼՈԴՈՄՈՐԻ» ՓԱՍՏԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ<br />


ԵԱՀԿ ԽՎ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է «ԳՈԼՈԴՈՄՈՐԻ» ՓԱՍՏԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

  • 03-07-2008 15:53:00   |   |  Միջազգային
ԱՍՏԱՆԱ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «վճռականօրէն առաջարկում է բոլոր խորհրդարանականներին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում գոլոդոմորի փաստի ճանաչման համար»: Այս մասին ասւում է ԵԱՀԿ ԽՎ-ի 17-րդ նստաշրջանի լիագումար նիստում ընդունուած բանաձեւում: «ԵԱՀԿ ԽՎ-ն յիշատակի տուրք է մատուցում միլիոնավոր անմեղ այն ուկրաինացիներին, որոնք զոհվեցին 1932-1933 թուականների գոլոդոմորի ժամանակ զանգվածային սովի հետեւանքով, որ արդիւնք էր ստալինեան ամբողջատիրական վարչակարգի կանխամտածուած գործողութիւնների եւ քաղաքականութեան»,- ասւում է փաստաթղթում: ԽՎ-ն պաշտպանում է Ուկրաինայի նախաձեռնութիւնը` «բացայայտել ուկրաինական ժողովրդի այդ ողբերգութեան ողջ ճշմարտութիւնը, մասնաւորապէս միջազգային եւ ազգային մակարդակներով լուսաբանման աշխատանք կատարելու ուղիով»:
  -   Միջազգային