ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ<br /> ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ՅԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՊԵՏԻՆ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ՅԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՊԵՏԻՆ

  • 02-07-2008 19:50:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը օգտվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 12-րդ յօդուածով Պաշտպանին տրուած իրաւասութիւնից, յուլիսի 1-ին պաշտօնական գրութեամբ դիմել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Արսէն Մկրտչեանին եւ ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետ Անդրանիկ Միրզոեանին: Պաշտպանը խնդրել է 10-օրեայ ժամկէտում իրեն ներկայացնել 2008թ.-ի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում զանգվածային անկարգութիւնների առնչութեամբ յարուցուած քրէական գործերով կալանքը որպէս խափանման միջոց ընտրելու, ինչպէս նաեւ կալանքի տակ գտնուելու ժամկէտը երկարացնելու վերաբերեալ միջնորդութիւնների եւ դատական որոշումների պատճեները: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից:
  -   Մարդու իրաւունքներ