ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ԱՆԱՒԱՐՏ Է ՄՆԱՑԵԼ ԴՈԼԱՐԻ<br /> ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ <br />


ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ԱՆԱՒԱՐՏ Է ՄՆԱՑԵԼ ԴՈԼԱՐԻ
ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

  • 02-07-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը յուլիսի 2-ին այցելեց Կոտայքի մարզի Մարմարիկի ջրամբար, որը կառուցման պահից` 1974 թուականից յետոյ, չի օգտագործուել, քանի որ ջրամբարի նախատեսուած ջրի լցումից մի քանի օր առաջ տեղի է ունեցել պատվարի նստվածք: Արդիւնքում 350 մ երկարությամբ պատվարի գագաթը նստել է մինչեւ 13.5 մ: Եվ մօտաւորապէես 500 հազար խորանարդ մետր հողային զանգված տեղաշարժվել է: 2006 թուականից սկսուել են պատվարի վերականգնման աշախատնքներ: Ինչպէս վարչապետին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը, ներկայ վիճակով Մարմարիկի ջրամբարը որոշակի վտանգ է ներկայացնում նրանից ներքեւ ապրող բնակչութեան համար: Ըստ Ա.Անդրեսայանի, սա է եղել հիմնական պատճառներից մէկը, ջրամբարի վերականգնումն ընդգրկուել էր Համաշխարհային բանկի Պատվարների անվտանգութեան ծրագրում, որի շրջանակներում պէտք է վերկանգնվեր ջրամբարի պատուարը: Նախագծման աշխատանքները աւարտուել են 2005 թ.: Շինարարութեան պայմանագիրը ստորագրուել է 2006թ. օգոստոսի 31-ին եւ համաձայն ծրագրի նախատեսւում է աւարտել 24 ամսուայ ընթացքում` 2008թ., սակայն մնացել է անաւարտ ԱՄՆ դոլարի արժեզրկման հետեւանքով առաջացած միջոցների պակասի պատճառով: Անդրէասեանի խօսքերով, շինարարութեան պայմանագրային արժէքը այն ժամանակ կազմել է 4 մլրդ 568 մլն, 779 հազար դրամ, այսինքն` 11,521,609 դոլար: Հատկված միջոցները ծախսուել են, սակայն անհրաժեշտ է նոր հաշուարկ` մնացած աշխատտաքներն աւարտելու համար:
  -   Տնտեսութիւն