ԵՒՐՈՊԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՏԵՒԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ<br />


ԵՒՐՈՊԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՏԵՒԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

  • 01-07-2008 21:24:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախագահական ընտրութիւններից յետոյ Հայաստանում ստեղծուած ներքաղաքական իրավիճակը շարունակում է քննարկման առարկայ մնալ, եւ Եւրոպական Հանձնախումբն ուշի ուշով հետեւում է մարդու իրաւունքների ոլորտում ընթացող զարգացումներին: Այս մասին ասուած է Եւրոմիութեան արտաքին յարաբերութիւնների ու Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան հարցերով յանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների նամակում` ուղղուած ՆԺԿ վարչութեանը: Հանձնակատարը նշում է, որ մարդու իրաւունքների պաշտպանութեանն ու հիմնարար ազատութիւններին առնչուող հարցերը միշտ էլ օրակարգային գլխաւոր թեմաներն են հանդիսանում Հայաստանի իշխանութիւնների հետ հանդիպումների ժամանակ: «Մեր վերջին հանդիպումների ժամանակ Եւրոպական Հանձնախումբն արդէն իսկ յստակ ուղերձ է յղել Հայաստանի իշխանութիւններին` նշելով մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների ոլորտում բարեփոխումները շարունակելու անհրաժեշտութիւնը, եւ այդ համատեքստում բարձրացրել է քաղաքական հայեացքների ու իրաւունքների համար կալանաւորուած ակտիւիստների խնդիրը»,- ասուած է Բ.Ֆերերո-Վալդների յունիսի 25-ով թուագրուած նամակում: Նա նաեւ նշել է, որ Եւրոպական Յանձնախումբը հետեւողականօրէն շարունակելու է պնդել իր հարցադրումները, ինչպէս նաեւ աջակցել Հայաստանին` քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու գործում:
  -   Մարդու իրաւունքներ