ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿՈՒԵՆ ԱՐՄԱՒԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ<br /> ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ<br />


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿՈՒԵՆ ԱՐՄԱՒԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ
ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ

  • 01-07-2008 20:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը յուլիսի 1-ին այցելելով ՀՀ Արմաւիրի մարզի Ակնաշեն գիւղ` ծանօթացաւ ինչպէս Ակնաշենի, այնպէս էլ հարեւան մի շարք գիւղերի բնակիչներին յուզող խնդիրներին: Վարչապետի խօսքերով, շատ ուրախալի է, որ բոլոր համայնքները առաջին հերթին բարձրացնում են դպրոցների վերանորոգման հարցը, քանի որ երեխաները պէտք է սովորեն բարենպաստ պայմաններում, իսկ եթէ կայ սովորելու ցանկութիւն, ապա դա նշանակում է, որ «մեր վաղուայ օրը լինելու է յուսալի»: Անդրադառնալով ոռոգման ջրի խնդիրներին, Տ.Սարգսեանը նշեց, որ հանրապետութիւնում վերջին տարիներին կտրուկ նուազել է ջրի քանակութիւնը, եւ շատ հողատարածքներ զրկուել են ոռոգման ջրից: Նրա խօսքերով, գիւղացիների բողոքը տեղին է եւ կառավարութիւնն այդ ուղղութեամբ քայլեր կձեռնարկի: Ի պատասխան գիւղացիների այն բողոքին, թէ արդեօք հնարաւոր չէ նուազեցնել գյուցիներին տրամադրուող կարճաժամկէտ վարկերի տոկոսադրույքները, Տ.Սարգսեանը նշեց, որ ինքը ծանօթացել է «Ակբակրեդիտագրիկոլ» բանկի ցուցանիշներին եւ տեսել, որ գիւղացիները 99%-ով վերադարձնում են վարկերը, ինչը նշանակում է, որ «գիւղացիների բողոքը տեղին չէ»:
  -   Տնտեսութիւն