ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՒՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ «ՎԻԼԵԱՄ ՍԱՐՈԵԱՆԸ ԵՎ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՒՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ «ՎԻԼԵԱՄ ՍԱՐՈԵԱՆԸ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

  • 01-07-2008 18:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի ազգային արխիւում յուլիսի 1-ին բացուած «Վիլեամ Սարոեանը եւ Հայաստանը» խորագրով ցուցահանդէսում Ներկայացուած են ամերիկահայ մեծ գրողի հայաստանեան այցելութիւնների վերաբերեալ փաստաթղթերը. նրա մասին յօդուածները, դասախօսութիւնները, նամակները, լուսանկարները, ինչպէս նաեւ տեսագրություններ: Վ.Սարոեանի ծննդեան 100-ամեակի յոբելեանական միջոցառումների շրջանակում կազմակերպուած ցուցահանդէսի մեկնարկին ցուցադրվեց տեսասկավառակ, ուր հնչեց նաեւ մեծ գրողի ձայնը. «Ես հայ եմ, հայ ժողովուրդը, Հայաստանը կսիրեմ» հանրայայտ նախադասության առաջաբանով: Ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրաբեանի խօսքով, Ե.Չարենցի անուան արուեստի եւ գրականութեան թանգարանի հետ համատեղ կազմակերպուած այս ցուցադրության նպատակն է եւս մէկ անգամ ներկայացնել մեծ հայի կեանքի դրուագներին առնչուող որոշ վաւերագրական նիւթեր: «Թեպետ Վիլեամ Սարոյանին ներկայացնելու կարիք չկայ մեզանում. իւրաքանչիւր հայ գիտի նրա անունը, ծանօթ է ստեղծագործություններին, առանց որոնց անհնար է պատկերացնել 20-րդ դարի հայ եւ ամերիկեան գրականութիւնը, սակայն սա եւս մի առիթ է կրկին անդրադառնալու նրան»,- ասաց նա: Ե.Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի տնօրէն Հենրիկ Բախչինեանի խօսքով, թանգարանը ունի տարիների ընթացքում ձեւաւորուած ֆոնդ` Սարոեանի մասին բնագրերով եւ պատճէնահանուած նիւթերով: Պահպանուել է նոյնիսկ այն հեծանիւը, որով գրողը շրջել է Հայաստանում: Այս ցուցադրությանը թանգարանը մասնակցում է 55 նյութով: Հ.Բախչինեանը յայտնեց, որ թանգարանը պատրաստւում է հրատակել իրենց արխիւում ունեցած Սարոեանի լուսանկարների ալբոմը: «Սարոեանի հիմնական արխիւը գտնւում է Միացեալ Նահանագներում, բայց փորձում ենք ինչ-որ նիւթեր բերել Հայաստան»,- նշեց նա:
  -   Մշակոյթ