ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵՑ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՆՈՐԱԲԱՑ ՇԷՆՔԸ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵՑ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՆՈՐԱԲԱՑ ՇԷՆՔԸ

  • 28-06-2008 17:36:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յունիսի 28-ին այցելեց ՀՀ նկարիչների միութեան նորաբաց շէնքը, դիտեց ցուցասրահներում ներկայացուած գործերը, ապա միութեան պատասխանատուների հետ քննարկեց ոլորտին առնչուող խնդիրները: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց Միութեան նախագահ Կարեն Աղամեանը, Նկարիչների միութեան տունը շուրջ 2 տարի փակ էր այցելուների համար. ժամանակակից պահանջներին համապատասխանող ցուցասրահները բացուել են օրերս: Շէնքի եւ ցուցասրահների բացումը, ըստ նրա, մեծ հետաքրքրութիւն առաջացրեց հանրութեան շրջանում` բացմանը ներկայ են եղել աննախադէպ թւով` 5000-6000, մարդ: Նկարիչների միութեան 75-ամեակին նուիրուած յոբելեանական ցուցահանդեսին մասնակցում են միութեան բոլոր 600 անդամները: Կ.Աղամեանը նշեց, որ Միութիւնը մօտ ապագայում մտադիր է ցուցասրահներում կազմակերպել միջազգային ցուցահանդեսներ, բիենալեներ` տարածաշրջանի, գուցէեւ աւելի հեռաւոր երկրներից ժամանած նկարիչների մասնակցութեամբ:
  -   Մշակոյթ