ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴԻԵԻ ՈՐԴԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴԻԵԻ ՈՐԴԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 27-06-2008 16:06:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիյոմ Դեպարդիեն` ֆրանսիացի լեգենդար դերասան Ժերար Դեպարդիեի որդին, դատապարտուել է երկամսյա բանտարկութեան, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Հինգշաբթի Ֆրանսիայում աւարտուել է Գիյոմ Դեպարդիեի գործի դատաքննութիւնը, որին ոստիկանութիւնը ընթացիկ տարուայ փետրուարին ձերբակալել էր հարբած վիճակում մոտոռոլլեր վարելու համար: Դեպարդիե-կրտսերի հետ նման միջադէպ տեղի էր ունեցել նոր պատահարից մի քանի ամիս առաջ եւս, ինչը հաշուի է առնուել դատարանի կողմից վճիռ կայացնելիս: Ուղղիչ դատարանը, որտեղ քննվում էին Գիյոմ Դեպարդիեի երկու գործերը, 36-ամեայ դերասանին դատապարտել է երկամսյա բանտարկութեան: Ժերարի որդին եւ դատարանում նրա շահերը ներկայացնող փաստաբանը ներկայ չեն եղել վճռի հրապարակման ժամանակ: Հաղորդւում է նաեւ, որ Գիյոմի փաստաբանը մտադիր է բողոքարկել դատավճիռը:
  -   Միջազգային